Armenian text to speach

ԵԱՏՄ առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն Հայաստանի հետագա մասնակցության հարցը միությունում․ Ուշակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդները ուրբաթ օրը կքննարկեն Հայաստանի հետագա մասնակցության հարցը ԵԱՏՄ-ում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական խորհրդի նիստը։ Կարծում եմ, որ այս հարցը այս կամ այն չափով կքննարկվի»,– լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որն է ռուս-ղազախական կոնսենսուսը ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Հիշեցենք, որ Վլադիմիր Պուտինը գտնվում է Ղազախստանում պետական այցով՝ մայիսի 27–29-ը։ Պետության ղեկավարին Աստանայում ուղեկցում է ավելի քան 30 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ինը դաշնային նախարարներ։ Պուտինը  նաև կմասնակցի Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված միջոցառումներին։

Անի Վարդանյան




Լրահոս