ԱԱԾ տնօրեն, ՊՊԾ պետ, ՆԳ նախարար. ինչու են իրավապահները ԱԺ գնալու
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 9-ին թեժ է լինելու խորհրդարանում:
Մենք տեղեկացանք, որ այդ օրը նախատեսված է իրավապահ մարմինների այցը ԱԺ-ը: Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է ներկայացնի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի տարեկան զեկույցը:
Մենք տեղեկացանք, որ այդ օրը զեկույց կներկայացնեն նաև ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանը, ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը:
Իրավապահները կներկայացնեն, թե պետական բյուջեն ինչի վրա են ծախսել:
Նշենք, որ արդեն գրել էինք, որ հունիսի 8-ին ԱԺ կգնա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սոնա Գրիգորյան


























































































