Հայաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը կարևորում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը»,– հայտարարել է Գրիգորյանը ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում։
Նա նշել է, որ այս համատեքստում Երևանը ողջունում է արձանագրության ստորագրումը, որը նախատեսում է նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների տարածումը նաև գյուղատնտեսության ոլորտի ուղղությամբ։
«Դա միանշանակ կնպաստի համագործակցության աճին և կուժեղացնի պարենային անվտանգության ապահովումը միության շրջանակում»,– ասել է Գրիգորյանը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































