Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։

Ռոնալդինյոն օրերս այցելել է ընկերության գլխամասային գրասենյակ, խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանի, համահիմնադիրներ Ռոման և Առնո Բադալյանների ուղեկցությամբ ծանոթացել բրենդների գործունեությանը։

Վահագն Բադալյանի խոսքով՝ համաշխարհային լեգենդի հետ համագործակցությունը միջազգային շուկայում մեծացնելու է  հայկական արտադրանքի ճանաչելիությունը․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անունից ուրախ եմ ողջունել Ռոնալդինյոյին, ում հետ կնքելու ենք պայմանագիր, որի շրջանակներում համագործակցելու ենք մեր տարբեր բրենդների հետ», – ասել է նա։

Ֆուտբոլային աստղը հանդիպել է նաև երկրպագուների հետ, ստորագրել մարզաշապիկներ և քննարկել ընկերությունների խմբի հետ համատեղ ծրագրերը:

«Սա հրաշալի ընկերություն է։ Այստեղ ժամանելուցս ի վեր նկատում եմ բոլորի բարությունը, հարգանքն իմ նկատմամբ, իրապես հրաշալի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում՝ շատ ուրախ եմ, որ գործակցելու առիթ ստեղծվեց»,- ասել է Ռոնալդինյոն։

Հավելենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ներկայացնում է մի շարք բրենդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարբեր ուղղություններում, որոնք կայուն ներկայություն են ապահովում նաև միջազգային հարթակներում։ (Գ)

____________




Լրահոս