Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից․ նրան դիմավորեցին «Սրբազան, սրբազան» վանկարկումներով․

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 23-ի որոշումը։

Դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ կայացված որոշմամբ՝ մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել էր իշխանությունը յուրացնելու և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Գալստանյանը մեղադրանքը չի ընդունում։

 




Լրահոս