Armenian text to speach

ՀՀ-ում ընտրությունն ավարտված է․ ձայների հաշվարկը սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերը փակվել են, և քվեարկությունն ավարտվել է։ Սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

Ընտրապայքարին մասնակցում էր 18 քաղաքական ուժ (16 կուսակցություն և 2 դաշինք)։ ԿԸՀ վիճակահանությամբ սահմանված նրանց քվեաթերթիկների համարներն են՝

01. Ռեֆորմիստների կուսակցություն

02. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

03. «Ուժեղ Հայաստան» դաշինք

04. Հայաստանի շնորհապետական կուսակցություն

05. «Նորուժ» ռեֆորմիստական կուսակցություն

06. «Միասնության թևեր» կուսակցություն

07. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

08. «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

09. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

10«Հայազգային կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)

11. «Հանրապետություն» կուսակցություն

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (ՔՊ)

17. «Հայաստան» դաշինք

18. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (ԼՀԿ)

Ցանկում 13-րդ համարի քվեաթերթիկ չկաքանի որ այդ թվի ներքո հանդես եկող քաղաքական միավորը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների համար սահմանված է 4%, իսկ դաշինքների համար՝ 8%։

Ընտողների թիվը, ըստ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տվյալների, 2.485.851 է։

Ձևավորվել է 38 ընտրարածքային ընտրական հանձնաժողով։ Դրանցից 10–ը Երևանում են, 4–ական՝ Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում, 3–ական՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, 2–ական՝ Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի մարզերում, 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ձևավորվել է Վայոց Ձորում։ Երևանում ընդհանուր ընտրատեղամասերի թիվը 475 է, մարզերում՝ 1522։

Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին, փակվել՝ 20։00-ին։




Լրահոս