Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ հանուն մեր ազգերի բարգավաճման»,- գրել է Կոբախիձեն։

























