Armenian text to speach

Քանի՞ ձայն պակասեց ԲՀԿ-ին Խորհրդարան անցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների՝ առանցքային ընդդիմադիր ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3.996%-ը և չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար սահմանված 4% շեմը։

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու համար չի բավականացրել ընդամենը 0.004%։ ArmLur.am-ը փորձեց ԿԸՀ-ից պարզել, թե ձայների քանակով որքան է կազմում այդ տարբերությունը, սակայն հանձնաժողովից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ հրապարակված տվյալները դեռևս նախնական են։ Կուսակցությունից ևս մեր զանգերին չպատասխանեցին։

ArmLur.am-ի կատարած հաշվարկների համաձայն՝ ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասել է ընդամենը 59 ձայն։

Հաշվարկը հետևյալն է․

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 476 հազար 597։ 0.004%-ը կազմում է՝

1,476,597 × 0.00004 = 59.06

Այսինքն՝ մոտ 59 ձայն։

Հետևաբար, եթե կուսակցությանը 4% շեմը հաղթահարելու համար պակասել է 0.004%, ապա դա համարժեք է մոտ 59 քվեի։

Նանիկ Աղասյան




Լրահոս