Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի իշխանությունների «սպառողական» կամ կախվածության վրա հիմնված մոտեցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ընթացքում նշել է, որ Հայաստանի իշխանությունները փորձել են հանրությանը համոզել, թե հնարավոր է միաժամանակ օգտվել ԵԱՏՄ-ի տնտեսական առավելություններից և պատրաստվել Եվրամիության անդամակցությանը։
«Մենք չենք պատրաստվում հանդուրժել նման սպառողական վերաբերմունք ԵԱՏՄ-ի և մեր գործընկերների նկատմամբ», — ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նման դիրքորոշումը հակասում է տնտեսական միության գործընկերային սկզբունքներին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























