Armenian text to speach

Արեգնազ Մանուկյանն այս պահին Քննչականի շենքի մուտքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան ՔԿ-ն խուզարկություն է իրականացրել «Հայաստան» խմբակցության նախկին անդամ,  ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում։

Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Նրան կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։

Մանուկյանի բնակարանում քննչական գործողությունները՝ խուզարկությունը, կապված են լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։

Ինչպես հայտնի է, Անդրանիկ Թևանյանը կալանավորված է լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

 




Լրահոս