Ամուլսարում գրանցվել է 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի (LTI) ցուցանիշը
Օրերս Լիդիան Արմենիա-ի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը։

Հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը։ Այն նշանակում է, որ ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 1 միլիոն ժամ՝ առանց որևէ պատահարի, որի հետևանքով աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ չկարողանար վերադառնալ իր հիմնական պարտականություններին։

Միջոցառման ընթացքում Լիդիան Արմենիա-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ամուլսարում աշխատանքային անվտանգությունը` ողջունեց և շնորհավորեց թիմին՝ միաժամանակ պահանջելով` ամեն օր, ամեն ժամ բարելավել աշխատանքային անվտանգության մակարդակը Ամուլսարում։ Նա հիշեցրեց, որ պատշաճ աշխատանքային անվտանգության ապահովումը թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է. այն թիմային աշխատանքի ևայն միմյանց մասին հոգ տանելու մասին է։

«Լիդիան Արմենիայի և ինձ համար անհատապես Ամուլսարում աշխատանքային անվտանգության պատշաճ ապահովումը միշտ եղել է առաջնահերթություն։
Դրանք զուտ խոսքեր չեն, այլ մեր հանձնառությունը և տարիների ընթացքում ձևավորված այն մշակույթը, որով մենք շարունակում ենք առաջնորդվել, ինչպես նաև տարածել այդ մշակույթը մեր գործընկերների շրջանում և համայնքներում։ Ամուլսարի ծրագրում յուրաքանչյուր ոք պետք է վերադառնա տուն անվտանգ և ապահով»,- նշեց Հայկ Ալոյանը։

Միջոցառումն ամփոփվեց խորհրդանշական ստորագրման արարողությամբ. թիմի յուրաքանչյուր անդամ ստորագրեց հատուկ պատրաստված պաստառը՝ մեկ անգամ ևս վերահաստատելովանվտանգ աշխատելու և միմյանց մասին հոգ տանելու հանձնառությունը։ (Գ)




























