ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ վերջինս հայտնվել է դատարանում
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կարեն Սաշիկի Հայդարցյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով անչափահաս ուղևոր Մարկ Բաբկենի Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նկատենք, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել նաև «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Կարեն Սաշիկի Հայդարցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն վստահված «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Դավիթ Առաքելի Մովսիսյանի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով անչափահաս ուղևոր Մարկ Բաբկենի Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս գործը մակագրվել է Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, և Դավիթ Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նկատենք, որ մինչ ԱԺ նախկին պատգամավորի որդին վթարի գործով մեղադրյալի աթոռին է, վերջինս իր հերթին դատի է տվել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությանը և պահանջում է, որ վարչական դատարանը անվավեր ճանաչի ՆԳՆ-ի 2026 թվականի փետրվարի 23-ի որոշումը։
Դատելով իրավիճակից՝ միգուցե վթարից հետո Դավիթ Մովսիսյանին զրկել են վարորդական իրավունքից, և նա ոստիկանության այդ որոշումը վիճարկում է դատարանում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























