Armenian text to speach

Լիբանանում իսրայելցի զինվորականները կարող են գործել առանց սահմանափակումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բանակը լիակատար գործողությունների ազատություն է ստացել Լիբանանի հարավում՝ անվտանգության ցանկացած սպառնալիք կանխելու համար։

Տեսաուղերձում նա նշել է, որ Իսրայելի ղեկավարության և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգները մնում են անփոփոխ. զինվորականները կարող են գործել առանց սահմանափակումների, եթե խոսքը վերաբերում է երկրի հյուսիսային շրջանների բնակիչների պաշտպանությանը։

Նեթանյահուն ընդգծել է նաև, որ Իսրայելը չի ​​նախատեսում դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանի տարածքից՝ հայտարարելով, որ զինվորականներն այնտեղ կմնան «այնքան, որքան պահանջվի»՝ անվտանգության ապահովման համար։




Լրահոս