Armenian text to speach

Իսրայելի ընտրություններում Նեթանյահուի դաշինքն առաջատար է, բայց մեծամասնություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքն առաջատար է, սակայն դեռ չի ապահովել խորհրդարանական մեծամասնություն։

Ձայների ավելի քան 50%-ի հաշվարկից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Նեթանյահուի դաշինքին կանխատեսվում է 56 մանդատ՝ 120 տեղանոց խորհրդարանում, ընդդիմությանը՝ 49, իսկ արաբական կուսակցություններին՝ 15 մանդատ։ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կարող է ստանալ 27 մանդատ։

Ավելի վաղ հրապարակված էքզիթ փոլերը հստակ հաղթող չէին առանձնացրել։ Արդյունքները դեռ կարող են փոխվել։

Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է ձևավորել աջակողմյան կառավարություն, իսկ ընդդիմության առաջնորդ Գադի Էյզենկոտը քննադատել է վարչապետին՝ նշելով, որ նրա կառավարությունը կորցրել է հանրային վստահությունը։

Արաբական կուսակցությունների ստացած մանդատները կարող են վճռորոշ լինել կառավարության ձևավորման հարցում։ Եթե կողմերը չկարողանան անհրաժեշտ աջակցություն ապահովել, Իսրայելում հնարավոր են նոր ընտրություններ։

Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 77%-ը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս