Armenian text to speach

Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ-ի բաշխման ցանցում ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին վթարային հոսանքազրկումների միջին տևողությունը կազմում է 57,7 րոպե/բաժանորդ, իսկ 2025թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 78,9 րոպե/բաժանորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ըստ այդմ. ժամանակավոր կառավարման վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով։

Անխոս, դա ՀԷՑ-ի հազարավոր աշխատակիցների համառ աշխատանքի, անխոնջ նվիրումի և բարձր հանձնառության արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, և առաջին հերթին, էներգետիկ-տեխնիկական և ինժեներական ստորաբաժանումների մասնագետներին»,- գրել է նա:




Լրահոս