ArmLur.am-ը շարունակում է «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդաշարը։ Այս անգամ ArmLur.am-ի նկարահանող խումբը Արթիկի քրեակատարողական հիմնարկում էր՝ լսելու դատապարտյալների կողմից բարձրացված խնդիրները։
Արթուր Հովհաննեսի Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2022 թվականի օգոստոսի 23-ից զբաղեցնելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն հիմնադրամի ուսանողներ Ռոբերտ Չախոյանի, Սոնա Սարգսյանի և Հակոբ Վարդանյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել է մանր չափերով՝ ընդհանուր 450,000 ՀՀ դրամ կաշառք։
Դասախոս Մկրտչյանը առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ։ Քաղաքական հայացքների համար նրան բանտ ուղարկեցի՞ն, թե՞ այլ խնդիր կար։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















