Armlur.am-ը «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդման հերթական թողարկմանն անդրադարձել է Հայկ Թորոսյանին։
Հայկ Թորոսյանը 22 տարի առաջ զորակոչվել էր բանակ, որտեղ հայտնվել էր վատ իրավիճակում․ նրան գումար էր անհրաժեշտ եղել։
Արդյունքում՝ գույքի հափշտակություն էր արել՝ ավազակություն, որ գումար ձեռք բերեր։ Նրա ճանապարհին հայտնվել է ոստիկան ու հրահանգել կանգ առնել, ինչին Հայկը չի ենթարկվել, սպանել է ոստիկանին։
22 տարի բանտում հայտնված Հայկը կորցրել է ամենաթանկը՝ առողջությունը, գլխուղեղի կաթված է ստացել, վիրահատվել․ ձեռքը չի աշխատում։
Դիմում է դատարան, որ բաց թողնեն, բայց, ինչպես ինքն է ասում, դատավորը հասկացնում է՝ «մի քիչ էլ գնա վատացի ու նոր արի»։
Հայկն իրեն մեղավոր է ճանաչում․ «Մարդու կյանք եմ խլել, տարբերակ չկա»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


















































































