Տիգրան Արզաքանցյանը ծեծի է ենթարկել կնոջը. դիմում իրավապահներին
ArmLur.am-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ Նատալյա Ռոտենբերգը բողոք է ներկայացրել Տիգրան Արզաքանցյանի դեմ՝ պնդելով, որ վերջին տարիներին ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնության։
Հիշեցնենք, որ Նատալյա Ռոտենբերգն ու Տիգրան Արզաքանցյանը ամուսնացել էին 2020 թվականի մարտին։
Նրանց ամուսնալուծության մասին տեղեկությունները հրապարակվեցին այս տարի։
ArmLur.am-ը կապ հաստատեց Տիգրան Արզաքանցյանի հետ՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները։
«Ես ձեզ մի բան եմ խնդրում. հիմա արտերկրում եմ և շատ զբաղված եմ։ Իմ ընտանեկան, անձնական կյանքին ոչ ոք չխառնվի։ Դրանք իմ ընտանեկան հարցերն են, և չեմ ցանկանում, որ որևէ մեկին հետաքրքրեն։ Բողոք եղել է Զեյթունի ոստիկանությունում, սակայն դիմումին ընթացք չի տրվել, քանի որ ապացույցներ չեն եղել։ Թեման փակված է։ Կրկին խնդրում եմ՝ իմ ընտանեկան հարցերին չխառնվել, դրանք մեր ներքին հարցերն են»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Արզաքանցյանը։
Նշենք, որ ներկայացված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների վրա, իսկ հնարավոր իրավական գործընթացների կամ մեղադրանքների առնչությամբ գործում է անմեղության կանխավարկածը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































