Armenian text to speach

Ո՞վ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որի լիազորությունները դադարեցրեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռունցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին

Ըստ բաց աղբյուրներում ներկայացված ինքնակենսագրական տվյալների՝ Գիվի Հովհաննիսյանը 2002-2008 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ նախ որպես ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ։

2008 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը նա եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Իսկ 2022 թվականի օգոստոսի 1-ից ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։

Գիվի Հովհաննիսյանն իր փաստաբանական կարիերայի առաջին տարիներին ստանձնել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, երբ նախկին ընդդիմադիր, այժմ՝ իշխանություն Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում նախ՝ «Կոշ», ապա՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում։

Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավոր Գիվի Հովհաննիսյանը նաև տարբեր դատական վեճերի կողմ է հանդիսանում։

Քնար Մանուկյան




Լրահոս