ArmLur.am-ը հուլիսի 3-ին գրել էր, որ տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի կենտրոնական հարցն է դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր 3 անդամի ընտրությունը։
Ի պատասխան հոդվածի, նախկին դատավոր Արմե Թումասյանը պարզաբանել է․
«Հիշյալ հոդվածում տեղ են գտել ինձ՝ Արմինե Թումասյանիս վերաբերող հետևյալ արտահայտությունները. «/…/Քանի որ թեկնածուների մեջ իրական ՀԿ–ների ներկայացուցիչների թիվը դեռևս քիչ է, և ըստ ներքին խոսակցություններին, ՀԿ–ների անդամները շանս չունեն, քանի որ դատավորները նախապատվությունը այս անգամ էլ կտան իրենց հետ կապված անձանց։ Այս մտահոգությունը բացատրվում է նրանում, որ թեկնածուների մեջ են նախկին դատավորներ, օրինակ Արմինե Թումասյանը։
Վերջինս Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր է եղել: Նա դատավոր է նշանակվել 2023-ին եւ հրաժարականի դիմում է ներկայացրել մոտ 1 տարի առաջ: Թումասյանի հրաժարականի վերաբերյալ ԲԴԽ օգոստոսի 4-ի որոշումից հետեւում է, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել, որին նա, փաստորեն, չի դիմացել: Մամուլում մի պահ շրջանառվեց, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, եւ այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից: Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին: /…/»:
Նշված արտահատությունները վերարտադրվել են նաև 03.07.2026թ.
«ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ հետ հանձնաժողով եմ բերելու հանրային վստահություն»․ Հասմիկ Հարությունյանի ելույթը» վերտառությամբ և https://armlur.am/1573424/ հղմամբ հասանելի հոդվածում, 03.07.2026թ. «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկիններին ինչպես դատում եք, ներկաներին էլ եք նույն էնտուզիազմով դատելու՞․ հարց՝ Վահե Դոլմազյանին» վերտառությամբ և https://armlur.am/1573393/ հղմամբ հասանելի հոդվածում, ինչպես նաև 03.07.2026թ. «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր գործն անում ենք, մնացածը գնահատականներ են․ դատավորը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին» վերտառությամբ և https://armlur.am/1573408/ հղմամբ հասանելի հոդվածում:
Նշված հոդվածներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, իմ
պատիվը և արժանապատվությունը արատավորող հետևյալ փաստական տվյալները: Մասնավորապես՝
- Հոդվածի բովանդակությունից բխում է, որ իմ՝ Արմինե Թումասյանիս հրաժարականի վերաբերյալ կայացված Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ իմ լիազորությունների դադարման հիմք է հանդիսացել գերծանրաբեռնվածությունը, որին ես, փաստորեն, չեմ դիմացել:
Մինչդեռ, հարկ եմ համարում նշել, որ իմ հրաժարականի դիմումի կապակցությամբ կայացված Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 4-ի թիվ ԲԴԽ-52-Ո-99 /հրապարակված և հասանելի է դատական իշխանության պաշտոնական կայքում/որոշման ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ դրա փաստական հիմքում ընկած է իմ անձնական դիմումը, իսկ հրաժարականի շարժառիթների վերաբերյալ վերոնշյալ որոշումը որևէ նշում չի պարունակում:
Հետևաբար, ակնհայտ է, որ հիշյալ փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, իրենց բնույթով արատավորում են իմ պատիվը և արժանապատվությունը՝ փորձելով կասկածի դնել իմ մասնագիտական ունակությունները:
- «Մամուլում մի պահ շրջանառվեց, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, եւ այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից: Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին: »
Նշված արտահայտությունները ևս փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ իմ պաշտոնավարման ընթացքում առկա են եղել իմ վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր, և այդ մասին մամուլում մի պահ շրջանառվել է, ինչն էլ իբր պատճառ է հանդիսացել դատավորի պաշտոնից հրաժարվելուս համար: Նշված փաստական տվյալները ևս առարկայազուրկ են, չեն համապատասխանում իրականությանը: Հարկ եմ համարում նշել, որ դատավորի կարգավիճակում գործունեություն իրականացնելիս ես երբևէ կարգապահական պատասխանատվության չեմ ենթարկվել, իմ վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցված չի եղել և ենթադրյալ կարգապահական վարույթի հարուցման վերաբերյալ ևս մամուլում որևէ տեղեկատվություն երբևէ չի շրջանառվել, իսկ հակառակի մասին վկայող ապացույցներ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեն:
Ուստի վերը նշված արտահայտությունները նույնպես պարունակում են փաստական տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իրենց բնույթով արատավորում են իմ պատիվը և արժանապատվությունը՝ փորձելով կասկածի դնել իմ մասնագիտական ունակությունները, ընթերցողի մոտ տպավորություն ստեղծել, որ ես եղել եմ կարգազանց դատավոր և պաշտոնից հրաժարվել եմ կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով: Ավելին, նշված արտահայտությունները ինչպես առանձին վերցրած, այնպես էլ հոդվածի ընդհանուր համատեքստում կասկածի տակ են դնում իմ, որպես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածուի մասնագիտական ունակությունները, ստվերում են նշված հանձնաժողովի կազմում իմ անաչառ և օբյեկտիվ գործելու հնարավորությունը:
Հարկ եմ համարում նշել, որ այս համատեքստում հոդվածների հեղինակը փորձ է կատարել ինձ ներկայացնել որպես դատավորների հետ կապված անձ՝ դրանով ստվերելով իմ հեղինակությունը՝ կասկածի տակ դնելով տվյալ մրցութային փուլում բոլոր թեկնածուների հետ հավասար հիմունքներով մասնակցությանս հանգամանքը և արժանիքահեն և մասնագիտական փորձառության վրա հիմնված ողջամտորեն ակնկալվող հնարավորություններս:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
- Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
- Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
- Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ:
Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:(…):
- Եթե լրատվական գործ2նե2թյ2ն իրականացնողը հրաժարվ2մ է տարածել հերք2մը կամ պատասխանը կամ խախտ2մ է դրանք տարածել2` ս2յն օրենքով սահմանված կարգն 2 ժամկետը, ապա անձը, որի իրավ2նքները խախտվ2մ են, իրավ2նք 2նի օրենքով սահմանված կարգով դիﬔլ դատարան` հերք2մը տարածել2 և իր պատասխանը հրապարակել2 հայցով:
Վերոգրյալի փաստական հանգամանքների հաշվառմամբ, հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ խնդրում եմ սույն հերքման պահանջը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո հերքել իմ իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել
«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող Ժողովուրդ թերթ
/Armlur.am/ կայքում «Դատավորների վաղվա ժողովը թեժ է լինելու․ թեկնածուի վախը, նախկին դատավորն ու ՀԿ-ները․ ինչ է սպասվում» վերտառությամբ հետևյալ https://armlur.am/1573020/ հղմամբ, ինչպես նաև՝ 03.07.2026թ.
«ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ հետ հանձնաժողով եմ բերելու հանրային վստահություն»․ Հասմիկ Հարությունյանի ելույթը» վերտառությամբ և https://armlur.am/1573424/ հղմամբ հասանելի, 03.07.2026թ. «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկիններին ինչպես դատում եք, ներկաներին էլ եք նույն էնտուզիազմով դատելու՞․ հարց՝ Վահե Դոլմազյանին» վերտառությամբ և https://armlur.am/1573393/ հղմամբ հասանելի, 03.07.2026թ.
«ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մեր գործն անում ենք, մնացածը գնահատականներ են․ դատավորը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին» վերտառությամբ և https://armlur.am/1573408/ հղմամբ հասանելի հոդվածներում, մասնավորապես՝ հերքել հետևյալ փաստացի տվյալները. «/…/ Թումասյանի հրաժարականի վերաբերյալ ԲԴԽ օգոստոսի 4-ի որոշումից հետեւում է, որ պատճառը գերծանրաբեռնվածությունն է եղել, որին նա, փաստորեն, չի դիմացել: Մամուլում մի պահ շրջանառվեց, որ նրա դեմ կարգապահական վարույթ էր հասունանում, եւ այդ պատճառով է նա հրաժարվել դատավորի պաշտոնից: Հասկանալի չէ, թե այս պարագայում ինչպես նա պետք է գնահատի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին: /…/»:
Խնդրում եմ հերքումն իրականացնել այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չզիջի 02.07.2026թ. և 03.07.2026թ. հրապարակված հոդվածներին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ հոդվածները տեղակայվել են նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անհրաժեշտ է ապահովել նաև հիշյալ սոցիալական հարթակում հերքման տեղադրումը»:
























































































