Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային-հաղորդակցական և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Մամեդովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն ու խաղաղության օրակարգը։
Հանդիպմանը քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը:
























































































