Armenian text to speach

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս և ցուցադրական խաղ։

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ հանդես են եկել որպես Երևանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը և կամքի ուժի կարևոր ուղերձը։

  

Յունիբանկը կարևորում է սպորտի և ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդգծում նպատակասլացության կարևորությունը։

Բանկը կշարունակի իր համագործակցությունը «Վանք» հիմնադրամի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով:  (Գ)




Լրահոս