




Երեկ տոնվել է ԱՄՆ Անկախության 250-ամյա հոբելյանը՝ հրաշալի բարեկամների ու գործընկերների մասնակցությամբ։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իրենց խոսքն են ուղղել ներկաներին՝ գոհունակությամբ փաստելով հայ-ամերիկյան կապերի ամրությունը և առավել խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու ընդհանուր հանձնառությունը։
Երեկոյի ընթացքում Ամերիկայի պատմությունը, արժեքներն ու ավանդույթները ներկայացվել են մշակութային ցուցադրությունների և Սպիտակ տան պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ինտերակտիվ ցուցադրության միջոցով։
Երաժշտական մասն ապահովել է Ալբեր Էնսոնը, իսկ Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդս Էլոֆթ» փողային հնգյակը կատարել է Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգները։






