«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։ Կալանավորվածը Արթուր Աբրահամյանն է։
Ավելի վաղ ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:




























