Armenian text to speach

Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը ճանաչվել է Global Banking & Finance Review Awards 2026թ․ մրցանակաբաշխության հաղթող միանգամից չորս անվանակարգերում` «Լավագույն մանրածախ բանկ», «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն CSR բանկ»։

«Մենք ջերմորեն շնորհավորում ենք Ardshinbank-ին՝ Global Banking & Finance Review Awards 2026 մրցանակաբաշխության շրջանակում միանգամից չորս անվանակարգերում հաղթելու կապակցությամբ։ Բանկի ձեռքբերումները արտացոլում են բարձր որակ, նորարարություն և սոցիալական պատասխանատվություն, որոնք բնորոշ են ժամանակակից ֆինանսական առաջնորդներին»,- նշել է Global Banking & Finance Review-ի խմբագիր Բարնալի Պալ Սինհան։

Անդրադառնալով բանկի գործունեությանը տրված բարձր գնահատականին՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց․ «Global Banking & Finance Review Awards-ի կողմից միաժամանակ չորս անվանակարգերում հաղթող ճանաչվելը Արդշինբանկի համար մեծ պատիվ է։ Սա մեր ամբողջ թիմի նվիրվածության, մեր հաճախորդների վստահության և տարիների ընթացքում կուտակած փորձի արտացոլումն է։ Մանրածախ, փրայվիթ, կորպորատիվ բանկինգում և սոցիալական պատասխանատվության ոլորտում միաժամանակ գերազանցության ճանաչումն ապացուցում է, որ Արդշինբանկը շարունակում է սահմանել ոլորտի բարձրագույն ստանդարտները Հայաստանում»։

Global Banking & Finance Review-ն միջազգային հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի գնահատում է ֆինանսական հաստատությունների ձեռքբերումները նորարարության, ծառայությունների որակի, կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներում։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 580,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի 2,300-ից ավելի աշխատակից։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս