Armenian text to speach

Պատգամավոր դառնալու համար կեղծ տվյալներ է ներկայացրել ոստիկանություն. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցական ընտրական ցուցակներով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով, տեղեկացված լինելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով 5-րդ պարբերությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին այլ պետության քաղաքացություն ունենալու մասին հայտնելու պարտականությանը, ունենալով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, 2026 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Էրեբունու բաժին է ներկայացրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է այլ երկրի քաղաքացիություն չունենալու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և թաքցնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալու ու երկքաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որը հայտնաբերվել է 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Էրեբունու բաժնի պետ Հասմիկ Արշակյանի կողմից:




Լրահոս