ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Այսօր եզրափակիչ ելույթների փուլն է։ Ելույթներից հետո ՍԴ դատավորները կգնան խորհրդակցությունների սենյակ, իսկ որոշումը պետք է կայացվի հուլիսի 4-ին։
Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի դիմումները։ Վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։
Լևոն Քոչարյանը Սահմանադրական դատարանում է։ ՍԴ-ն պատրաստվում է գնալ խորհրդակցական սենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում․


