Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ է ընթանում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք լայնորեն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ է ընթանում», – Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ալիևը։
























































































