Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վազգեն Սարգսյան փողոցի 7 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել մի քաղաքաց, ով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միզել է պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածը ՌԴ քաղաքացի 35-ամյա Գեննադի Բուդրևիչինն է։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




























