ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։




























