Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:




























