Armenian text to speach

Թրամփը հայտարարել էր Սի Ծինփինի սեպտեմբերի վերջին ԱՄՆ կատարելիք այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Վաշինգտոն նախնական ծրագրով նախատեսված է սեպտեմբերի 24-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Օրինակ, նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ծինփինը – խմբ.) այստեղ է գալիս սեպտեմբերի վերջին։ 24-ին, որքան ես հիշում եմ», – ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը քաղաքական կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Վաշինգտոնը հույս ունի Չինաստանի առաջնորդի պատասխան այցի 2026 թվականի աշնանը։ Թրամփը Պեկին է այցելել մայիսի 14-15-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի սկզբին փաստացի հաստատել է, որ ԱՄՆ նախագահի Չինաստան կատարած այցից քիչ շոշափելի արդյունքներ են եղել։ Պետքարտուղարի խոսքով՝ այցի նպատակը «աշխարհի երկու ամենահզոր երկրների» առաջնորդների միջև «ուղղակի փոխազդեցությունն» էր։




Լրահոս