Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Բնակության նպատակով գտնվելու դեպքում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։
Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։
Կողմերի միջև ուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարարՍեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև
























