Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Արգենտինայի հավաքականըդրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման մեկնարկը հաջող էր եգիպտացիների համար։ 15-րդ րոպեին Յասեր Իբրահիմը բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասում Մոստաֆա Զիկոն կրկնապատկեց Եգիպտոսի առավելությունը՝ լուրջ դժվարությունների առաջ կանգնեցնելով գործող աշխարհի չեմպիոններին։ Առաջին կեսում Լիոնել Մեսսին նաև չկարողացավ իրացնել նշանակված 11-մետրանոց հարվածը։
Թվում էր՝ Եգիպտոսը պատմական հաղթանակի ճանապարհին է, սակայն խաղավերջում Արգենտինան ցուցադրեց բնավորություն։ 79-րդ րոպեին Կրիստիան Ռոմերոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը չորս րոպե անց Լիոնել Մեսսին վերականգնեց հավասարակշռությունը։ Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ ձևակերպելով 3:2 վերջնական հաշիվը։




























