Armenian text to speach

Ինչո՞ւ է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը գործուղվում ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 2026 թվականի օգոստոսի 3-7-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք քաղաք։

Ըստ որոշման՝ գործուղման նպատակն է մասնակցել ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի (UN-GGIM) 16-րդ նստաշրջանին։

Որոշման համաձայն՝ Սուրեն Թովմասյանի ԱՄՆ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2026 թվականի բյուջեով նախատեսված «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրի միջոցների հաշվին։

Միաժամանակ վարչապետը հանձնարարել է, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Ա․ Վարդանյան




Լրահոս