Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։




























