Armenian text to speach

Չարենցավանում ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին․ նրանք տեղափոխվել են համայնքային բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրանթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են հուլիսի 1-ին։

Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալել են Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Նրանց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվել են համայնքային բաժին։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում, ըստ երիտասարդների, մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել «Տելեգրամ»-ի մի օգտատիրոջից։

Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է տարբեր գույների 26 փաթեթ։ Եվս մեկ փաթեթ հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 




Լրահոս