Իրանում և Իրաքում տասնյակ միլիոնավոր մարդիկ մասնակցեցին Իրանի հանգուցյալ առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, նրա մահվան համար պետք է վրեժ լուծել՝ հայտարարել է նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին:
«Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում՝ հատկապես Թեհրանում, Ղոմում, Նաջաֆում, Քարբալայում և Մաշհադում, տասնյակ միլիոնավոր մարդկանց հոյակապ և պատմական մասնակցության համար»,-ասված է Մոջթաբա Խամենեիի՝ հուղարկավորության կապակցությամբ հղած գրավոր ուղերձում։
Իրանի առաջնորդը նաև խոստացել է վրեժ լուծել թե՛ Ալի Խամենեիի, թե՛ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհված մյուս անձանց համար։
«Մենք երդվում ենք վրեժ լուծել հանցագործ մարդասպաններից՝ ձեր թափված մաքուր արյան և այս երկու պատերազմների (2025 թ. հունիսի հակամարտություն և 2026 թ. ռազմական գործողություններ. — խմբ.) բոլոր նահատակների արյան համար: Հատուցումը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայմանորեն կիրականացվի»,-նշել է Մոջթաբա Խամենեին։
























































































