Բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում: Հենց այս նպատակն է հետապնդում Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը, որի հաղթողները հավաքվել էին մեկ հարկի տակ ոչ միայն տոնելու հաղթանակը, այլև ծանոթանալու, շփվելու ու հետաքրքիր ելույթներ ունկնդրելու համար:
Մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:
«Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ ոգեշնչվել իրենցից։ Մենք հավատում ենք, որ երկրի զարգացումը սկսվում է յուրաքանչյուր մարդու զարգացումից, մեր ապագան էլ այս երիտասարդների ձեռքում է»,-ասում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը։
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվել է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` կուտակային միջին որակական գնահատական /ՄՈԳ/ և մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ:
«Սա այն եզակի հնարավորություններից էր, որ ես համապատասխանում էի չափանիշներին ու դուրս էլ եկավ, որ ինչ-որ փորձառություն չէր պահանջում, այլ թեստ էինք հանձնելու ու դրա հիման վրա գիտելիքն ու տրամաբանությունը ստուգվելու էր, կրթաթոշակը հատկացվելու՝ անկախ նրանից անվճար համակարգում էինք սովորում, թե վճարովի»,-պատմում է «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթող Տարոն Մկրտումյանը:
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024թ.-ին, կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024թ. մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար:
«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Ամերիաբանկին և ողջ թիմին՝ այս շատ հրաշալի նախաձեռնության համար։ Շատ կարևոր է, որ կան կազմակերպություններ, որոնք ներդրումներ են անում ոչ միայն տնտեսական և բիզնես ոլորտներում, այլև կրթության և երիտասարդների ներուժի զարգացման համար», նշել է «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթող Աննա Թովմասյանը։
Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն էլ իր հերթին կարևորել է այն հանգամանքը որ Ամերիաբանկը ընկերություն է անում երիտասարդների հետ։
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էր ավելի քան 110 ուսանող, այդ թվում` նախորդ տարվա մրցույթի հաղթողները, ինչպես նաև ՀՀ բուհերի ներկայացուցիչներ: Օրակարգը հագեցած էր` ինտերակտիվ պանելային քննարկում, խոսնակների ելույթներ հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր և այլն։
Դերասան Սոս Ջանիբեկյանն էլ նշել է, որ ելույթի ժամանակ անկեղծորեն պատմել է իր կյանքի շրջադարձային պահերի և գիտակցական հաջողության բանալիի մասին:
Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաև հատուկ առաջարկներ ուսանողների համար: Մասնավորապես, Visa Student քարտը տրամադրվում է անվճար` 4 տարով առանց սպասարկման վճարի: Visa Student քարտի միջոցով ուսանողների համար ներկա պահին հասանելի են հետևյալ արտոնությունները`
- Տարեկան 3% դրույքաչափով տոկոսի կուտակում քարտային հաշվի դրական մնացորդին
- Զեղչեր մի շարք կրթական և ժամանցային միջոցառումների համար, օրինակ` 10% զեղչ British Council-ում անգլերենի առցանց դասընթացների համար, 15% զեղչ edX և GetSmarter առցանց կրթական հարթակներում դասընթացների համար, ինչպես նաև KinoPark-ից օգտվելու համար և այլն:
Բացի Visa Student քարտի միջոցով հասանելի առավելություններից, Ամերիաբանկն առաջարկում է նաև մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով ուսանողական վարկ` աջակցելու համար ուսանողներին կրթավճարի ծախսերը հոգալու հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում․




























