ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը գրում է․
«Սիրելի՛ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար կնշանակվի կրկին Սաշա Կատվալյանը: Վերջինս 2024 թվականից նշանակվել էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն:



























