Իրավապահները հուլիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու և կազմակերպելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացիներ են ձերբակալել։
Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչություն են տեղափոխել Հ. Վանոյանին, Ս. Մանուկյանին, Մ. Ասատրյանին։
Իրավապահները աշխատանքներ են տանում գործընթացի կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան




























