Armenian text to speach

Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել։

Կոմիտեից «Հետքին» հայտնում են, որ այս քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ 24 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։  Ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են և Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածուներ։

Ձերբակալվել, այնուհետև 2 ամսով կալանավորվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու թեկնածու Արսեն Գևորգյանը։

Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։




Լրահոս