Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Իբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները, ապա Թեհրանը կպատասխանի՝ ոչնչացնելով տարածաշրջանի ենթակառուցվածքները։
Նա Թրամփի հայտարարությունները անվանել է «դատարկ սպառնալիքներ» և նշել, որ Իրանի պատասխանը կլինի ավելի հզոր ու ավերիչ։ Զոլֆաղարին նաև հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի հարցերին՝ այն անվանելով երկրի «կարմիր գիծը»։




























