Armenian text to speach

Հուլիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 13-19-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվություն.

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի և ծխախոտի տերևների հասունացումը, դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ երկրորդ հունձից հետո։

Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը հասունացել է, կատարվել է խոտաբույսերի առաջին հունձը, սկսվել է բանջարանոցայինների դեղին հասունացումը։

Աշնանացան ցորենը լեռնային շրջաններում շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, առանձին վայրերում սկսվել է հասունացումը, իսկ գարնանացան գարու մոտ դիտվել է կաթնային հասունացում։ Շարունակվել է կարտոֆիլի վերգետնյա մասի թառամումը և կորիզավորների հասունացումը։

Հողի 20-40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 16-52%, իսկ հովտային շրջաններում՝ 12-45%։




Լրահոս