ԱՄՆ-ն և Չինաստանը սեպտեմբերին բանակցություններ են վարելու հզոր, առաջադեմ արհեստական բանականության մոդելների կիրառումից երկրների համար առաջացող ռիսկերի վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ն և Չինաստանը սեպտեմբերին բանակցություններ կվարեն արհեստական բանականության վերաբերյալ», – գործակալությանը հայտնել են տեղեկատվությանը ծանոթ հինգ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ մրցակից գերտերությունները փորձում են որոշել, թե ինչպես մեղմել ավելի ու ավելի հզորացող արհեստական բանականության մոդելների կողմից առաջացող ռիսկերը։
Արհեստական ինտելեկտի վերաբերյալ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Սի Ծինփինի՝ սեպտեմբերի 24-ին ԱՄՆ կատարելիք այցից առաջ, գործակալությանը հայտնել են անանուն աղբյուրները՝ հավելելով, որ ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Պեկինը և Վաշինգտոնը քննարկում են առաջադեմ արհեստական բանականության մոդելների օգտագործումը կարգավորելու ուղիներ, որոնք կարող են բարելավել երկրների ռազմական կարողությունները, իրականացնել կիբերհարձակումներ կարևորագույն ենթակառուցվածքների վրա և փոխել աշխատաշուկայի կառուցվածքը, հաղորդում է Reuters-ը։



























