Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի «կադրերը» հեռանում են ԱԺ-ից. նոր ազատումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը շարունակում է Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից ազատել Ալեն Սիմոյանի կադրերին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովում օգոստոսի 3-ից կդադարեն աշխատել Ազգային ժողովի նախագահի օգնականներ Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդականներ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Ռուբինյանը աշխատանքից ազատել էր նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանին։

Նշենք նաև, որ այսօր հանձնվել են ԱԺ պատգամավորական մանդատները։ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս