Գագիկ Ծառուկյանին կրկին բերել են ՊԵԿ քննչական վարչություն ՝ հարցաքննության։ Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքվել են նրա աջակիցները։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։
Մանրամասերը՝ ուղիղ եթերում․




























