Armenian text to speach

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hatis Chalet-ը գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։

Հյուրերի աճող հետաքրքրության շնորհիվ 2025 թվականին կառուցվել է երկրորդ էկոտնակը՝ ավելի ժամանակակից լուծումներով, ընդարձակ տարածքով և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններով։ Առաջիկայում նախատեսվում է համալիրն ընդլայնել ևս մեկ նոր էկոտնակով։

Զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում Hatis Chalet-ը համագործակցել է Կոնվերս Բանկի հետ՝ օգտվելով Converse SME վարկատեսակից։ Հանգստավայրի տնօրեն Գևորգ Աբգարյանի խոսքով, Բանկի հետ համագործակցությունը հաջողված է. գոհ են թե առաջարկվող պայմաններից, թե սպասարկման որակից։

Այսօր Hatis Chalet-ում շարունակում են մշակել զարգացման նոր ծրագրեր՝ նպատակ ունենալով ընդլայնել հանգստի հնարավորություններն ու հյուրերին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ։

Այստեղ վստահ են, որ վստահելի ֆինանսական գործընկերոջ աջակցությամբ զարգացման ծրագրերն ավելի արագ են դառնում իրականություն։

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)

 




Լրահոս