Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ից ազատված Լիլիա Շուշանյանը չկարողացավ վերադառնալ նախկին աշխատանքին. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Լիլիա Շուշանյանը չի կարողացել դատարանով վերականգնել իր աշխատանքային իրավունքները ՀԷՑ-ում։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Շուշանյանը դեռևս անցած տարվա օգոստոսին դատի էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը, վերականգնել նախկին պաշտոնում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը։

Սակայն, ինչպես հայտնի դարձավ ArmLur.am-ին, առաջին ատյանի դատարանը մերժել է Շուշանյանի պահանջները՝ չբավարարելով նրան նախկին աշխատանքում վերականգնելու հայցը։

Նախկին փոխնախարարը փորձել է բեկանել այդ որոշումը՝ դիմելով Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Սակայն վերաքննիչ ատյանն էլ չի ընդունել նրա փաստարկները՝ բողոքը մերժելով և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Հիշեցնենք, որ Լիլիա Շուշանյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն ավելի ուշ հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Այսպիսով, նախկին փոխնախարարի՝ ՀԷՑ վերադառնալու փորձը դատական բոլոր անցած ատյաններում այս փուլում ավարտվել է անհաջողությամբ։ Եթե գործը չհասնի Վճռաբեկ դատարան կամ այնտեղ վարույթ չընդունվի, ՀԷՑ-ից ազատման վերաբերյալ կայացված դատական ակտերը կմնան ուժի մեջ։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս