Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատին պատասխան կտա ռուսների, այդ թվում՝ Դոնբասի բնակիչների մասին իր մեկնաբանությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լայնորեն տարածվել էր Դրապատիի հետ հարցազրույցը (W YouTube ալիքով), որում նա Ռուսաստանի ժողովրդին անվանել էր «գոյության իրավունք չունեցող ազգ»։ Նա նաև Դոնբասի բնակչությանը բնութագրել էր որպես «աշխատելու ցանկություն չունեցող կոնտինգենտ, որին չի հետաքրքրում, թե որ երկրում է ապրում»։ Նա նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչները պետք է վերապատրաստվեն ուկրաինական ազգայնականության ոգով։
«Իհարկե, ես կասկած չունեմ, որ այսպես թե այնպես նա պատասխան կտա իր խոսքերի համար», – «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի խոսնակը։




























